2015 թվականին արդյունքներով ռուսաստանցի 19 միլիարդատերեր, որոնք Bloomberg Billionaires Index վարկանիշով աշխարհի ամենահարուստ 400 մարդկանց ցանկում են, ընդհանուր առմամբ, 8 մլրդ դոլար են կորցրել: Ցանկում ներառված բոլոր հարուստների կարողությունը կրճատվել է 19 մլրդ դոլարով:
Ըստ Bloomberg-ի, 2014 թվականին ամենահարուստ ռուսաստանցիները պատժամիջոցների հետեւանքով 55 մլրդ դոլար էին կորցրել: Նավթի գների աճի հաշվին նրանց հաջողվել է մինչեւ 2015 թվականի հունիսը մասամբ վերականգնել կորուստները, սակայն դրանից հետո արժեթղթերը կրկին գնանկում են արձանագրել:
Lenta-ի փոխանցմամբ, ամենաշատ կորուստն ունեցել է «Ռենովա» խմբի տնօրենների խորհրդի նախագահ Վիկտոր Վեկսելբերգը, որի կարողությունը կրճատվել է 1.6 մլրդ դոլարով: Համաշխարհային վարկանիշում նա 12.6 մլրդ դոլարով 69-րդ հորիզոնականում է:
Համաշխարհային վարկանիշում ներառվածների թվում էլ ամենամեծ կորուստներն ունեցել է մեքսիկական հեռահաղորդակցության ոլորտի մագնատ Կառլոս Սլիմը: 2015 թվականի դեկտեմբերի 28-ին նա 53 մլրդ դոլարով զբաղեցրել է վարկանիշի 5-րդ հորիզոնականը՝ մեկ տարվա ընթացքում կորցնելով 20 մլրդ դոլար:



























