Ամերիկացի դերասան Ջոնի Դեփը ճանաչվել է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասան:

Ըստ Forbes հանդեսի՝ 2009թ. հունիսից 2010թ. հունիս նա վաստակել է 75 միլիոն դոլար:

Թերթի տվյալներով, Դեփին հաջողվել է գլխավորել վարկանիշը Disney-ի նոր ստուդիայի հետ համագործակցության շնորհիվ, մասնավորապես «Կարիբյան ծովի ծովահենները» եւ «Ալիսան հրաշքների աշխարհում» 3D ֆիլմերի շնորհիվ:

53 մլն դոլար է վաստակել երկրորդ տեղում հայտնված Բեն Սթիլլերը «Գիշերը թանգարանում 2» ֆիլմում կատաած իր դերի շնորհիվ:

Եռյակը եզրափակում է Թոմ Հենքսը, ով վաստակել է 45 միլիոն դոլար: Հենքսին եկամուտ է բերել «Հրեշտակներ եւ հրեշներ» ֆիլմը:

Չորրորդը՝ Ադամ Սենդլերն է, 5-րդ տեղում՝ Լեոնարդո Դի Կապրիոն է՝ 28 մլն դոլարով: