Ամերիկյան Քալիֆոնիա նահանգի Լոս Անջելես քաղաքի մոտ 4,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հաղորդում է ԱՄՆ երկրաբանական ծառայության (USGS) կայքը:
Ստորերկրյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Դեվեր քաղաքից 4 կմ հարավ-արեւմուտք եւ Լոս Անջելեսից 78 կմ հյուսիս-արեւելք:
Երկրաշարժի օջախը գտնվել է 5,6 կմ խորության վրա, հաղորդում է Gazeta-ն:
Երկրաշարժին հաջորդել են 2 հետցնցումներ՝ 3,8 եւ 3,2 մագնիտուդով:
Զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել:




























