Մի խումբ գրոհայիններ հունվարի 2-ի առավոտյան հարձակվել են Հնդկաստանի ռազմաօդային ուժերի կայանի վրա՝ Պատխանկոտ քաղաքում: Ինչպես հայտնում է հնդկական ANI գործակալությունը Twitter իր միկրոբլոգում, չորս հարձակվողները ոչնչացվել են: Զոհվել են նաև երկու զինծառայողներ:
«Զինյալների ու անվտանգության ուժերի միջև փոխհրաձգությունները ավարտվել են, կայանի տարածքն առայժմ մաքրված չէ »,- ասված է գործակալության հաղորդագրության մեջ: The Times of India -ն նշում է, որ հրաձգությունը մոտավորապես չորս ժամ է շարունակվել: IBNLive –ը հայտնում է մեկ վիրավորի մասին: Տղամարդուն հիվանդանոց են տեղափոխել, հայտնում է Lenta–ն:
Պորտալի աղբյուրների տվյալներով, զինյալները երեք օր առաջ են Հնդկաստան ժամանել պակիստանյան Բախավալպուր քաղաքից: Ռազմական օբյեկտի տարածք ներթափանցելու համար հանցագործները գողացված ոստիկանական ավտոմեքենա են օգտագործել: Indian Express-ի տվյալներով նրանք կամուֆլյաժային համազգեստով էին:




























