Ամերիկայի Քալիֆորնիա նահանգի Լոնգ Բիչ քաղաքում տղամարդը մի քանի հանցագործություն է կատարել, ինչից հետո փորձել է ինքնասպան լինել: Արդյունքում 4 չորս մարդ է տուժել, այդ թվում՝ հանցագործը:
Ոստիկանության աշխատակիցները սկսել են հետապնդել Volkswagen Passat մակնիշի ավտոմեքենան, որի մեջ երկու մարդ է եղել: Մի պահ ուղեւորը մեքենայից դուրս է ցատկել ու կրակ բացել անցորդների ուղղությամբ, այնուհետեւ գողացել է կարմիր ամենագնացը: Շուրջ 10 կիլոմետր անցնելուց հետո ավտոմեքենան բախվել է մի տան, հանցագործն էլ փորձել է փախուստի դիմել:
Չարագործին որոնելու ընթացքում իրավապահ մարմինների աշխատակիցները կրակոցներ են լսել մոտակա շենքերից մեկում: Ոստիկանության տվյալներով, տղամարդը թաքնվել է տանը, որտեղ մի քանի մարդ է եղել: Կասկածյալը հասցրել է դանակով վիրավորել մի տղամարդու, իսկ հետո կրակել է իր գլխին:
Ըստ Lenta-ի, 4 մարդ, այդ թվում՝ չարագործը, հիվանդանոց են տեղափոխվել: Բժիշկները նրա վիճակը ծանր են գնահատում: Volkswagen Passat-ի վարորդին հաջողվել է թաքնվել:




























