Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական երկրների կոալիցիան հայտարարել է Եմենում հակամարտող կողմերի միջեւ հաշտության ավարտի մասին: Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը:

«Կոալիցիայի ղեկավարությունը, որը սատարում է Եմենի օրինական իշխանությանը, հայտարարել է այդ երկրում հաշտության ավարտի մասին՝ սկսած շաբաթ ժամը 14:00-ից (տեղական մակարդակով)»,- ասված է հաղորդագրությունում:

Հրադադարի ռեժիմի հաստատման մասին հայտարարվել էր 2015 թվականի դեկտեմբերի 15-ին: Առաջին իսկ ժամերից հակամարտող կողմերը՝ կոալիցիայի աջակցությունը վայելող կառավարական ուժերն ու ապստամբ հուսիները, բազմիցս խախտել են այդ ռեժիմը: