2015 թվականի դեկտեմբերի 31-ին, ժամը 21:10-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1977 թ. ծնված Քրիստինե Խ.-ն եւ հայտնել, որ ամուսինը խմող է, եւ հարձակվել է իր վրա:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 21.00-ի սահմանում, Քրիստինե Խ.-ի ամուսինը` 1975 թ. ծնված Դավիթ Ա.-ն, իրենց տանը կենցաղային հարցի շուրջ վիճաբանության ժամանակ օղու շշով հարվածել է կնոջ գլխին` պատճառելով մարմնական վնասվածք:

Քրիստինե Խ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Կատարվում է քննություն: