Նոր տարվա նախօրեին Լոս Անջելեսում չորս մարդ է զոհվել լվացքի մեքենայի շուրջ վեճի պատճառով, հայտնում է The Guardian–ը:
Ոստիկանության տեղեկություններով, տղամարդը սպանել է իր որդու ընկերուհուն, իր կնոջն ու իր ընտանիքի ընկերոջը, որից հետո որդին նրանից խլել է ատրճանակը ու կրակել հոր վրա:
«Ամեն ինչ կարծես սկսվել է լվացքի մեքենայի գործածման մասին վեճից: Ինչ -որ պատճառով դա տղամարդուն հունից հանել է »,- հայտնել է ոստիկանության ներկայացուցիչ Ջոն Կորինան:
Զոհվածի որդին ու նրա ընկերուհին ծնողների հետ միասին էին ապրում: Զոհվածի կինը պատահարից քիչ առաջ սրտի նոպա էր ունեցել, ու երիտասարդները խնամում էին նրան, հայտնում է Gazeta-ն:
Ոստիկանությունում նաև հավելել է, որ տղամարդը հաճախ էր խմում ու բացի դրանից զենքի հավաքածու ուներ:




























