Գերմանական «Քրիստոնյա սոցիալական միություն» կուսակցությունը ուզում է հանրային անվտանգության համար՝ անվտանգության ծառայության կարծիքով պոտենցիալ վտանգ ներկայացնող իսլամական արմատականներին պարտավորեցնել չիպերով էլոկտրոնային թեւնոցներ կրել: Այդ մասին ասված է ներկուսակցական փաստաթղթում, որը ստացել է «Ահաբեկչության դեմ արդյունավետ պայքար» անվանումը, գրել է Die Welt թերթը:

Բացի դրանից, կուսակցության ներկայացուցիչները ուզում են Գերմանիայի քաղաքացիությունից զրկել նրանց, ովքեր Մերձավոր արեւելք են մեկնել ԻՊ ահաբեկչական կազմակերպության կողմից մարտական գործողություններին մասնակցելու: Նաեւ փաստաթղթում առաջարկում են իրավական շրջանակներ ստեղծել Bitcoin կրիպտո արժույթի համար: Այս ձեւով առաջարկում են կանխել ԳԴՀ տարածքից ահաբեկչության ֆինանսավորումը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Քրիստոնյա սոցիալական միության» նախաձեռնությունների մասին տեղեկությունը հրապարակվել է գերմանական Մյունխենում ահաբեկչական սպառնալիքի մասին նախազգուշացումից մեկ օր հետո: Տեղական հատուկ ծառայությունները տեղեկություններ էին ստացել, որ ամանորյա գիշերը քաղաքում ահաբեկչություն է կատարվելու: Հարձակում չէր եղել, օպերատիվ քննչական միջոցառումները շարունակվում են: Ինչպես հունվարի 1-ին գրել է Bild թերթը, ահաբեկիչները, որոնց մասին իմացել էին անվտանգության գերմանական ծառայությունները, մահապարտներ էին ու մտադիր էին իրենց պայթեցնել Մյունխենի քաղաքային կայարանում: