Եգիպտոսի Ներքին գործերի նախարարությունը հայտնել է Facebook–ում 23 ադմինիստրատորների կալանքի մասին: Պետական իշխանության դեմ սադրանքների մեղադրանքով 25-ից 27 տարեկան երեք մարդ է ձերբակալվել: ՆԳՆ-ում նրանց համարում են երկրում արգելված «Մահմեդական եղբայրներ» խմբավորման կողմնակիցներ, հայտնում է Lenta-ն՝ վկայակոչելով Associated Press–ը:

Եգիպտոսում կատարված հեղափոխության հինգերորդ տարեդարձի նախօրեին՝ հունվարի 25-ին, իշխանությունները վախենում են նոր բողոքներից, որոնք հրահրում են Facebook եւ Twitter համայնքների մասնակիցները: 2011 թ. սոցցանցերը մեծ դերակատարում են ունեցել խռովության կազմակերպման հարցում ու կառավարությունը դրա կրկնությունը չի ուզում: