Նյու Դելիի կենտրոնական կայարանում պայթուցիկ սարք են փնտրում:
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, Նյու Դելիի կենտրոնական երկաթուղային կայարանը ստուգման է ենթարկվում գնացքներից մեկում պայթյունի նախապատրաստման վերաբերյալ սպառնալիքներով հաղորդագրություններից հետո:
Այդ մասին կիրակի տեղեկացրել են տեղական լրատվամիջոցները: Նշվում է, որ բջջային Mumbai ATS օպերատորը էլեկտրոնային նամակ է ստացել, որում սպառնալիք կար` 72 ժամվա ընթացքում պայթեցնելու հնդկական մայրաքաղաքից Ուտտար-Պրադեշ նահանգում գտնվող Կանպուր քաղաք ուղեւորվող գնացքը: Ներկայումս ոստիկանությունը ստուգում է կայարանի բոլոր գնացքները, ինչի հետ կապված մի քանի ուղերթ չեղյալ է համարվել, այլ գնացքներ ուշացումներով են ճամփա ընկնում:




























