Դաղստանի բնակիչ Ահմեդ Աբդուլլաեւը շուկաներից մեկում սպիտակ սագ էր ձեռք բերել տոնական սեղանի համար, բայց չկարողացավ մորթել թռչունին: Տղամարդը որոշեց սագին ողջ թողնել եւ նրան Վասյա կոչեց, գրում է «Չորքոտանի հումորը»` վկայակոչելով LifeNews-ին:

«Ես մոտեցա, որ ձեռքով կերակրեմ նրան, իսկ նա սկսեց պտտվել շուրջս, կատվի նման քսմսվել ոտքերիս: Ես խղճացի նրան ու որոշեցի ողջ թողնել: Այժմ ստիպված կլինեմ յոլա գնալ տոնական սեղանին առանց համեղ տապակայի», — ասել է Աբդուլլաեւը: 

Դաղստանցին Վասյային հավանոցում է տեղավորել եւ պատրաստվում է նրա համար ընկերուհի գտնել: Աբդուլլաեւը նախատեսում է զբաղվել ընտանի թռչունների բուծմամբ: