Դանիայում ձերբակալվել է ռուսական  «Իվան Բոբրով» նավի չորաբեռ անձնակազմը: Ինչպես տեղեկացնում է «Լենտան»` վկայակոչելով  FlashNord-ին եւ   «Տրանս-ՆԱՕ»-ին, որին պատկանում է նավը, չորաբեռ նավը  (գրանցման նավահանգիստը` Արխանգելսկ), բրիտանական Իպսուիչ նավահանգստից Ռիգա էր ուղեւորվում:  

«Հունվարի 1-ին տեղի ժամանակով մոտ 10:15-ին ոստիկանությունը   «Իվան Բոբրովի» անձնակազմից պահանջել է Էլսինոր նավահանգստում խարիսխ գցել: Ներկայումս նավը նավահանգստում է», — ասել է ընկերության ներկայացուցիչը:  

Նրա խոսքով, տեղի ունեցածի պատճառը եղել է  «վտանգավոր մանեւրումը, որովհետեւ կապիտանն ու ինը մարդուց բաղկացած անձնակազմը հարբած են եղել»:

Նշվում է, որ կապիտանը, նրա օգնականը եւ ավագ մեխանիկը ձերբակալվել են: «Չի բացառվում, որ նրանց մեղադրանք կներկայացվի ալկոհոլային հարբածության վիճակում նավ կառավարելու համար», — նշել է աղբյուրը: