Աֆղանական Լոգար նահանգում ռազմական ուղղաթիռ է ջախջախվել: Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը վկայակոչելով տեղական Տոլո-նյուս հեռուստաալիքին: 

Աղետի հետեւանքով երեք մարդ է զոհվել, մեկը վիրավոր է: Նախնական տեղեկության համաձայն, ուղղաթիռը կարող էր ընկնել տեխնիկական անսարքության հետեւանքով: 

Նախօրեին երկրի հարավում թալիբներից պատանդների ազատագրման գործողություն էր իրականացվել:  59 մարդ փրկվել էր: Նրանք բոլորը պահվում էին  Նահր-ի-Սարաջ շրջանում «Թալիբան» ահաբեկչական խմբավորման տարբեր գաղտնի բազաներում: