Մոսկվայում այսօր` սեպտեմբերի 11-ին կշարունակվի ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Վիճակահանությամբ` հայտնի են առաջին զույգերը:  60 կգ քաշային կարգում Արթուր Առաքելյանը կմրցի իսպանացի Ագուստին Պարա Սանչեսի, 84 կգ քաշային Վադիմ Լալիեւը` մալթացի Աբրահամ Վասալոյի հետ: 96 կգ քաշային կարգում Էդգար Ենոքյանին բաժին է հասել հաղթողի գլխավոր հավակնորդ, Աթենքի օլիմպիական չեմպիոն, աշխարհի քառակի չեմպիոն, ռուսաստանցի Խաջիմուրատ Գացալովը: