Թաիլանդի Փքուհեթ կղզու բնակիչը փորձել է բռնաբարել 8-ամյա ռուսաստանցի զբոսաշրջուհուն: Այս մասին հայտնում է Phuket News –ը՝ վկայակոչելով Ոստիկանության տվյալները:

Միջադեպը տեղի էր ունեցել հունվարի 2-ին հանգստավայրի հյուրանոցներից մեկում: Աղջկա ծնողները հայտնել են, որ երեխան խաղալիս է եղել հյուրանոցի առաջին հարկում դրված համակարգչով, երբ նրան մոտեցել է տղամարդը եւ համոզելով նրան՝ տարել սենյակներից մեկը, որտեղ փորձել է բռնաբարել: Հյուրանոցի կենվորները լսել են աղմուկը, մտել սենյակ եւ տեսել, թե ինչպես է կասկածյալը լուսամուտից դուրս ցատկում:

Ավելի ուշ նրան կալանավորել էին: Պարզվել է, որ նա հյուրանոցի նախկին աշխատակից 30-ամյա Վութհիչայ Սրիթհայն է: Սկզբում տղամարդը հերքել է մեղադրանքը, սակայն երբ նրան ցույց են տվել հյուրանոցի տեսախցիկների տեսագրությունը, տղամարդը խոստովանել է իր մեղքը, փոխանցում է Lenta-ն: