59 տարեկանում մահացել է Ռուսաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի Հետախուզական գլխավոր վարչության պետ Իգոր Սերգունը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցել է Սերգունի հարազատներին, հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:

«Իգոր Դմիտրիեւիչի ողջ կյանքը նվիրված է եղել Հայրենիքի եւ Զինված ուժերի ծառայությանը: Գործընկերներն ու ենթակաները ճանաչել են նրան որպես մարտական սպայի, հմուտ եւ փորձառու հրամանատարի, խիզախ մարդու եւ իսկական հայրենասերի»,- նշել է Պուտինը: