Չինաստանում ուղեւորատար ավտոբուսի հրդեհի հետեւանքով մահացել է 14, վիրավորվել ավելի քան 30 մարդ։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ Ողբերգությունը տեղի է ունեցել Նինսյա Հուեյսի ինքնավար շրջանի վարչական կենտրոն Ինչուան քաղաքում։

Բոլոր տուժածներին տեղափոխել են հիվանդանոց։ Տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են։