Ճապոնիան կարող է օգնել վերականգնել հավասարակշռությունը Մերձավոր Արեւելքում՝ հաշվի առնելով իր սերտ հարաբերությունները Սաուդյան Արաբիայի եւ Իրանի հետ։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ճապոնիայի ներկայացուցիչ Մոտոհիդե Յոսիկավան, հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Kyodo-ն։
«Մենք բարեկամական հարաբերություններ ունենք Սաուդյան Արաբիայի եւ Իրանի հետ։ Մենք սերտ հարաբերություններ ունենք այդ երկու երկրների եւ Մերձավոր Արեւելքի այլ երկրների հետ, ուստի հույս ունեմ, որ մեզ կհաջողվի վերականգնել լավ հավասարակշռությունը»,-ասել է նա։




























