ԳԴՀ ԱԳՆ ղեկավար Ֆրանք Վալտեր Շտայնմայերը մտադիր չէ ապագայում իր թեկնածությունն առաջադրել Գերմանիայի նախագահի պաշտոնի համար: Այս հայտարարությունը նա արել է հունվարի 5-ին Bild թերթում հրապարակված հարցազրույցում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Շտայնմայերը նշել է, որ իրեն «իր տեղում է զգում» ու կցանկանար, որ Յոահիմ Գաուկն իր թեկնածությունն առաջադրեր երկրորդ ժամկետով:
Պատասխանելով այն հարցին, թե որը կլիներ նրա համար լավագույն նվերը այսօր նշվող 60-ամյակի կապակցությամբ, Շտայնմայերը ասել է. « Արտաքին քաղաքականության ասպարեզում ես ինքս ինձ համար կցանկանայի, որ ճգնաժամերի՝ մասնավորապես Ուկրաինայի ու Իրանի միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամերի հարթման գործընթացում ձեռք բերված հաջողություններն ամրապնդվեին ու հարցականի տակ չդրվեին՝ նոր հակամարտությւոնների ծագման պատճառով»:




























