Հնդկաստանը 2015 թ. դարձել է Չինաստանից հետո աշխարհի երկրորդ երկիրը, որտեղ բջջային ծառայությունների օգտատերերի քանակը գերազանցում է 1 միլիարդը: Այս մասին լրագրողներին հայտնել է կապի ու հեռահաղորդակցության նախարար Ռավի Շանքար Փրասադը: Նրա խոսքով բջջային կապի ոլորտում հնդկական շուկայի թռիչքաձեւ առաջընթացը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ 12 հիմնական օպերատորները սկսել են կտրուկ կրճատել իրենց ծախսերը ու նվազեցնել ծառայությունների գները, որոնք այսօրվա դրությամբ ամենացածրն են աշխարհում: Կապի նախարարության տվյալներով, հնդկական շուկան, որը յուրաքանչյուր եռամսյակում միջինը 10-15 մլն օգտատերերի աճ է ունի, միայն 2015 թ. հոկտեմբերին միանգամից 7 մլն նոր միացում է գրանցել, հայտնում է ՏԱՍՍ-ը: