Տղամարդիկ իրավունք ունեն հանրային վայրերում կերակրող մայրերի կուրծքը կսմթել: Այս մասին հայտնել է Նյու Հեմփշիր նահանգի ներկայացուցիչների պալատի անդամ Ջոշ Մուրը , գրումէ Lenta.ru - ն՝ վկայակոչելով The Independent–ը:

Այդ հայտարարությունն արվել է հանրապետականների կողմից նախաձեռնված օրինագծի քննարկման ընթացքում:

Այս պահին Նյոււ Հեմփշիրում եւ տղամարդիկ եւ կանանց թույլատրված է հանրային վայրերում գոտկատեղից վեր մերկանալը: Բայց եթե կուրծքը մերկացնելու տղամարդկանց իրավունքը ոչ ոք չի վիճարկում , ապա կանանց պահպանողականները մտադիր են զրկել նման հնարավորությունից:

Կանանց իրավունքների ու ազատությունների պաշտպաններն էլ իրենց հերթին վստահեցնում են, որ խոսքը ոչ թե նույնիսկ շրջապատին իրենց բարեմասնությունները ցուցադրելու հնարավորության մասին է, այլ նրա, որ որոշ մայրեր երբեմն ստիպված են հանրային վայրերում կերակրել իրենց նորածին երեխաներին:

Հանրապետականների նախաձեռնությանը դեմ է հանդես եկել նահանգի ներկայացուցիչների պալատի անդամ, դեմոկրատ Ամանդա Բոուլդինը: Facebook-ում հենց նրա տեղադրած փոստին ի պատասխան է Ջոշ Մուրն առաջարկել տղամարդկանց թույլատրել կսմթել կանանց պտուկները: «Ո՞վ է վիճարկում կրծքով կերակրելու իրավունքը: Այդ լիբերալ բաներով գլուխս մի տար, Ամանդա: Եթե հանրային վայրերում պտուկները մերկացնելը կանանց բնական պահանջն է, ու դու պաշտպանում ես դա, ուրեմն դու պետք է հասկանաս, որ տղամարդիկ էլ կանացի կրծքերի վրա հայացքը հառելու ու դրանք կսմթելու բնական պահանջ ունեն: Ի վերջո այդ ամենը շաղկապված է ու բնական, այդպես չէ՞»- գրել է Մուրը: