KLM ավիաընկերության Ամստերդամ-Պեկին չվերթն իրականացնող օդանավի ուղեւորը հարձակվլ է երկրորդ օդաչուի վրա եւ նրան թեթեւ վնասվածքներ պատճառել։ Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով De Telegraaf պարբերականը։

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել հունվարի 3-ին։ Ականատեսների խոսքով, ուղեւորը սուր գործիքով հարվածել է օդաչուին։ Ավիաընկերությունում հայտնել են, որ ուղեւորը վնասել է նաեւ ինքն իրեն։

Միջադեպից հետո ուղեւորին կապել են նստատեղին, իսկ օդանավակայանում նրան դիմավորել են ոստիկանները։ Ավիափոխադրող ընկերությունից հայտնել են նաեւ, որ երկրորդ օդաչուն աննշան վնասվածքներ է ստացել եւ Պեկինում բուիժվելուց հետո վերադարձել է Նիդերլանդներ։