Կատալոնիայի ղեկավար Արթուր Մասը հայտնել է անկախության ձգտող ռեգիոնում արտահերթ խորհրդարանական ընտրություններ հայտարարելու պատրաստակամության մասին:

Արթուր Մասը Կատալոնիայի Ժեներալիտատի (կառավարության) գործող նախագահն է ու «Կատալոնիայի ժողովրդավարական կոնվերգենցիա» լիբերալ ազգայնական կուսակցության առաջնորդը:

Մասի «Միասին կողմ» դաշինքը սեպտեմբերյան ընտրությունների արդյունքներով 62 տեղ է ստացել կատալոնական 135 տեղանոց խորհրդարանում: Սակայն կառավարություն ձեւավորելու համար դաշինքին պետք է «Ժողովրդական միասնության թեկնածություններ» կուսակցության աջակցությունը, որը որոշել է չպաշտպանել Մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Նախատեսված ընթացակարգով նոր կառավարություն ստեղծելու ժամկետը կսպառվի հունվարի 9-ին: