Չինաստանի իշխանությունները հայտնել են այն մասին, որ ընտանիքներին այլեւս պետք չի լինի երկրորդ երեխայի ծնվելու համար թույլատվություն ստանալ նոր օրենքի շրջանակում, որն ընտանեկան զույգերին թույլ է տալիս երկու երեխա ունենալ: Այս մասին հայտնում է Газета.ru–ն՝ վկայակոչելով Reuters–ը:
Հոկտեմբերին ՉԺՀ առողջապահության ու պլանային որդեծնության հարցերով պետական հանձնաժողովը հայտարարել էր այն մասին, որ ընտանիքներին թույլատվություն է պետք լինելու:
Սակայն իշխանությունների հայտարարության մեջ ասված է, որ չինացիները «կարող են ազատ պլանավորել ընտանիքը» ու թույլատվության համար ոչ մի դիմում չներկայացնել իշխանություններին: Օրինագիծը, որը թույլ է տալիս երկու երեխա ունենալ, ուժի մեջ է մտել հունվարի 1-ից:




























