Վիեննայի Հերնալս տարածքի գերեզմանոցի այցելուներից մեկը՝ Մանֆրեդ Ա.-ն վրդովվել է, երբ տապանաքարերից մեկի վրա նացիստական խորհրդանիշ է տեսել: Նա դիմել է գերեզմանոցի աշխատակազմին ՝ նշելով, որ ոմն Ֆրանց Թ.-ի գերեզմանաքարի վրա գրված է, որ նա եղել է «Էս Էս»-ի շարֆյուրեր, ու փորագրված են «զիգի» երկու ռունաներ, որոնք նացիստական կուսակցության այդ ռազմականացված կազմավորման խորհրդանիշն էր:
Մանֆրեդի խոսքով, եթե ռունաները չջնջվեն գերեզմանաքարի վրայից, ինքը դատի կտա գերեզմանը կառավարող Friedhöfe Wien ընկերությանը: Հայցի համար հիմք կդառնա 1947 թվականից գործող օրենքը, որն արգելում է նացիստական խորհրդանիշի հրապարակային ցուցադրումը:
Ընկերությունն էլ իր հերթին պնդում է, որ չնայած ինքը տեղյակ է տապանաքարի վրայի ռունաների մասին, բայց ոչինչ անել չի կարող: «Տապանաքարերը Վիեննայի սեփականությունը չեն»,- պարզաբանել է ֆիրմայի ներկայացուցիչը, գրում է Lenta.ru–ն, վկայակոչելով The Local–ը:




























