Լոնդոնի ու Եվրամիության հարաբերությունների բարեփոխման մասին գործարքը կարող է կքնվել միության փետրվարյան գագաթնաժողովի ժամանակ: Այս մասին հունվարի 5-ին համայնքների պալատում հայտնել է Միացյալ թագավորության վարչապետ Դեւիդ Քեմերոնը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Ես ջանքեր կգործադրեմ, որպեսզի երաշխավորեմ գործարքի կնքումը՝ շարունակելով այս հարցի քննարկումը Գերմանիայում ու Հունգարիայում,- նշել է բրիտանական կառավարության ղեկավարը,- Եվ ես կարծում եմ, որ մենք կկարողանանք լիակատար համաձայնության հասնել, երբ (ԵՄ) Խորհուրդը կհավաքվի հաջորդ ամիս»:




























