Եվրամիությունում կազմել են եվրոպական բնության համար օտարածին բույսերի ու կենդանիների տեսակների ցանկը: Այս մասին հունվարի 5-ին հայտնել է «Ինտերֆաքսը»՝վկայակոչելով Էստոնիայի շրջակա միջավայրի նախարարությունը:

Ցանկում հայտնված ֆլորայի ու ֆաունայի ներկայացուցիչները պետք է դուրս բերվեն երկրից կամ էլ դրանց պոպուլյացիան պետք է խիստ հսկողության ենթարկվի: Եվրոպական երկրների կառավարությունները պետք է բույսերի ու կենդանիների օտարածին տեսակների դեմ պայքարի պարտադիր միջոցառումներ ձեռնարկեն կամ էլ առաջարկեն միջոցառումներ, որոնք կկանխեն դրանց տարածումը: Ցանկում ֆլորայի ու ֆաունայի 37 տեսակ կա, բայց նախատեսված է հաստատված ցանկի վերստուգում, ճշգրտում է գործակալությունը:

Էստոնական ցանկում են ,օրինակ, նուտրիան, մոխրագույն սկյուռիկները, ջրարջերը, ամերիկյան ազդանշանային խեցգետինները եւ այլն: Արգելված կենդանիների ցանկում ընդգրկված ընտանի կենդանիներին պարտադիր կստերիլիզացնեն ու կմեկուսացնեն վայրի բնությունից: Կենդանաբանական խանութները կկարողանան դրանք վաճառել մինչեւ 2016 թ. վերջը, բայց հետո դրանց ներմուծումը երկիր կարգելվի, գրում է Lenta.ru-ն: