Չինաստանի սահմանամերձ շրջանների բնակիչները տարհանվել են ստորգետնյա ցնցումներից հետո, որոնք զգացվել են Հյուսիսային Կորեայի կողմից հայտարարված ջրածնային ռումբի փորձարկումից հետո, տեղեկացնում է  CCTV հեռուստաալիքը:

«Չինաստանի եւ ԿԺԴՀ-ի սահմանին մոտ ԿԺԴՀ-ի կողմից ջրածնային ռումբի փորձարկումից հետո ցնցումներ են զգացվել», - ասվում է Twitter-ի միկրոբլոգում CCTV-ի հաղորդագրության մեջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:   

Հունվարի 6-ի առավոտյան հարավկորեական լրատվամիջոցները հայտնել են, որ Յանդագո նահանգի Փհունգերի միջուկային պոլիգոնի տարածքում արհեստականորեն առաջացած երկրաշարժ է տեղի ունեցել: Հետագայում ԿԺԴՀ-ն հայտնել  է «ջրածնային ռումբի հաջող փորձարկման մասին»: