Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի գրասենյակը փակել են այնտեղ հայտնաբերված կասկածելի առարկայի պատճառով: 

Այդ մասին ոստիկանությանը տեղեկացրել է ընկերության ներկայացուցիչը: Շենքը շրջապատված է իրավապահներով, տեղեկացնում է  Gazeta-ն` վկայակոչելով Reuters-ին:

Առայժմ չի հաղորդվում, թե արդյոք Անգելա Մերկելը շենքում է եղել: Օրվա առաջին կեսին Կանցլերի գերատեսչությունում պիտի տեղի ունենա ԳԴՀ-ի նախարարների խորհրդի այս տարվա առաջին նիստը, հայտնում է ՏԱՍՍ-ը: