Իրաքցի զինվորականները հաղորդել են, որ երկրի արեւմուտքում գտնվող Անբար նահանգում ՌՕՈՒ-ի հարվածի արդյունքում հնարավոր է եղել ոչնչացնել այն գրոհայինին, որը ԻՊ (ԴԱԵՇ) խմբավորման կառուցվածքում «ռազմական նախարարի» դերն էր կատարում:  

«Անվար նահանգի Բարանա շրջանում` Հադիսա քաղաքի մոտակայքում Իրաքի ՌՕՈՒ-ի ավիահարվածի արդյունքում սպանվել է ԴԱԵՇ-ի այսպես կոչված «պատերազմի նախարարը» եւ նրան ուղեկցող երեք գրոհային»,-  Facebook-ի իր էջում տեղեկացրել է ռազմական հրամանատարության տեղեկատվական բյուրոն:

 «Ալ-Արաբիա» հեռուստաալիքի տվյալների համաձայն, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»,   սպանված նախարարին կոչում էին Սամիր Մուհամմադ Մաթլուբ ալ-Մահլավի կամ   «Աբու Մուազ»: Հաղորդվում է, որ նրա հետ միասին վերացվել է Իրաքի արեւմուտքում գրոհայինների առաջատար պարագլուխներից մեկը` Հադվան ար-Ռավին: