Իր բջջային հեռախոսի էկրանին բառացիորեն կպած չինուհին պատահաբար ընկել է ջրանցքը եւ խեղդվել:  Միջադեպը տեղի է ունեցել Վենչժոու քաղաքի  (Չժեցզյանի նահանգ) մոտակայքի գյուղերից մեկում, տեղեկացնում է բրիտանական Daily Mail թերթը:

28-ամյա կնոջ ամուսնու խոսքով, ինքը կնոջ մահվան մասին իմացել է սոսկ այն բանից հետո, երբ ոստիկանությունը ջրում հայտնաբերել է մահացածի կոշիկը: Նրա անկումը տեսագրել են անվտանգության տեսախցիկները: 

Ինչպես տեղեկացնում է Lenta-ն, տեղի իշխանությունները գյուղի բնակիչներին զգուշացնում են առանձնահատուկ զգուշություն դրսեւորել ջրանցքների մոտակայքում, ինչպես նաեւ տեղաշարժվելիս ամբողջությամբ չտարվել սեփական սարքերով: