Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտնել է, որ պատրաստ է Հյուսիսային Կորեայի հարցով համագործակցել ԱՄՆ-ի, Չինաստանի եւ Ռուսաստանի հետ: Այս մասին նա ասել է խորհրդարանի վերին պալատի պատգամավորների առջեւ ելույթ ունենալիս, փոխանցում է RIA Novosti-ն:
«Մենք համագործակցելու ենք ՄԱԿ Անվտանգության խորհրդի, ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի, Չինաստանի եւ Ռուսաստանի հետ, որպեսզի միջազգային հանրությունը միավորվի այդ խնդրի լուծման համար: Բացի այդ մեր երկիրը կդիտարկի ԿԺԴՀ-ի դեմ սեփական միջոցները ձեռնարկելու հարցը»,-ասել է վարչապետը:
Նա ընդգծել է, որ ԿԺԴՀ-ի կողմից միջուկային զենքի փորձարկումը ՄԱԿ բանաձեւերի բացահայտ ոտնահարում է:
Հիշեցնենք, որ ԿԺԴՀ-ն հունվարի 6-ին հայտնել էր, որ փորձարկել է առաջին ջրածնային ռումբը:




























