Նավթի համաշխարհային գները 33 դոլարից նվազել են: Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները, փոխանցում է Gazeta-ն:
Նյու Յորքի բորսայում WTI տեսակի նավթի գները նվազել են 3.80 տոկոսով եւ կազմել 32.68 դոլար մեկ բարելի դիմաց:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի փետրվարյան մատակարարումների գները նվազել են 4 տոկոսով եւ կազմել 32.86 դոլար մեկ բարելի դիմաց:



























