Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիից 160 կմ արեւելք ընկած Զլիթեն քաղաքի ռազմաուսումնական ճամբարում ահաբեկչությունից 46 մարդ է  զոհվել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Al Arabia հեռուստաալիքը:

Ըստ առկա տեղեկությունների՝ ճամբարում պայթել է պայթուցիկներով բեռնատարը: Տուժածների թվում կան քաղաքացիական անձինք: