Չինաստանում կառուցված Մաօ Ցզեդունի արձանը ապամոնտաժել են հունվարի 8-ին, տեղադրումից երեք օր անց: Այս մասին հայտնում է BBC –ն՝ վկայակոչելով People's Daily թերթը:
Ըստ աղբյուրի՝ շինարարության նախագիծը համաձայնեցված չի եղել իշխանությունների հետ: Նշենք, որ արձանը տեղադրվել էր չինական Խենան նահանգում հունվարի 5-ին:
Արձանը 37 մետր բարձրություն ուներ ու ամբողջովին ոսկեզօծված էր: Դրա արժեքը 3 մլն յուան էր գնահատվում, որը հավաքվել էր տեղի բնակիչների ու ձեռներեցների համատեղ ջանքերով:
Չինական սոցցանցերի օգտատերերը, սակայն, չեն մտահոգվել արձանի ապամոնտաժման կապակցությամբ՝ դժգոհելով իշխանությունների մսխողությունից ու հուշարձանի համար տեղի ընտրությունից. 1950 -ականներին Խենան նահանգը ուժեղ տուժել էր սովից, որը Չինաստանի իշխանությունների քաղաքականության հետեւանքն էր, գրում է «ՌԻԱ Նովոստին»:




























