ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելուց հետո առաջին անգամ Կուբայում կնկարահանվի «Ստի կացարան» հեռուստասերիալը, որի գլխավոր դերում ամերիկյան դերասան ու կինոպրոդյուսեր Դոն Չիդլն է : Այդ մասին հայտնել է El Nuevo Herald իսպանալեզու պարբերականը, որը Մայամիում է թողարկվում:

Հավանայում ու դրա շրջակայքում կանցնեն տրագիկոմիկ սերիալի հինգերորդ եթերաշրջանի նկարահանումները: Սերիալի հիմքում նախկին խորհրդատվական մենեջեր Մարթին Քինի նույնանուն գիրքն է: Նկարահանման խումբը աշխատանքի համար Հավանա կժամանի հաջորդ շաբաթ, նախապես ստանալով ԱՄՆ Ֆինանսների նախարարության ու ամերիկյան գանձապահության օտարերկրյա ակտիվների վերահսկողության վարչության թույլատվությունը :

Դոն Չիդլի խոսքով, իր պերսոնաժը, խորհրդական Մարտի Քաանը, ու գլխավոր հերոսի չորս մարդուց բաղկացած թիմը նկարահանումների համար շրջել են ամբողջ աշխարհում, բայց «պատմական այցը» Կուբա, անկասկած ամենամեծ ու ամենաանսովոր արկածն է, որն իրենց բախտ է վիճակվել, հայտնում է ՏԱՍՍ-ը :

Հիշեցնենք, որ ավելի վաղ կղզի էին այցելել նաեւ ամերիկյան այլ հեռուստատեսային ծրագրերի՝օրինակ կուբացի ավտոմոբիլիստների արկածների մասին «Կուբայական խրոմը» վավերագրական ֆիլմի եւ «Ուշ երեկոն Քոնան Օ Բրայենի հետ» երգիծական հաղորդման հեղինակները: