Ամերիկացի պրոդյուսեր, «Աստղային պատերազմներ. ուժի արթնացումը» ֆիլմի ռեժիսոր Ջեյ Ջեյ Աբրամսը կարծում է, որ գրագողության մասին մեղադրանքներն անհիմն են: Ռեժիսորն այսպես է արձագանքել հանդիսատեսի մեղադրանքներին այն մասին, որ կինոնովելի նոր սերիան «Աստղային պատերազմների» նախորդ սերիայից գրագողություն է: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով «The Hollywood Reporter»-ին:

«Ես գիտեի, որ մենք ինչ էլ անենք, կգտնվեն մի խումբ մարդիկ, որոնք վիճաբանության պատճառ կգտնեն: Պարզապես հույս ունեի եւ աղոթում էի, որ նրանց թիվը հնարավորինս քիչ կլինի: Բայց գիտեի, որ մենք ֆիլմն արել ենք այն պատճառով, որ հավատում էինք, որ այն ինչ-որ հատուկ, նշանակալի բան կլինի, եւ որ այն դիտելու համար արժե ժամանակ ծախսել»,- ասել է Աբրամսը:

Ռեժիսորն ընդգծել է, որ իր հիմնական խնդիրը եղել է սյուժեում նոր հերոսներ ներկայացնելը՝ միաժամանակ օգտագործելով հանդիսատեսին արդեն ծանոթ ֆիլմի նախորդ մասերի պատմությունը: