Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ին:

Զրույցի ընթացքում քննարկվել է Սիրիայի ճգնաժամի քաղաքական կարգավորումը, ԻՊ-ի դեմ պայքարը, Մերձավոր Արեւելքի եւ Ուկրաինայի իրավիճակը, ինչպես նաեւ Հյուսիսային Կորեայի կողմից ջրածնային ռումբի փորձարկումը:

Բացի այդ, Քերրին եւ Լավրովն անդրադարձել են Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերություններին:

Նախորդ՝ 2015 թվականի դեկտեմբերի 28-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել էին սիրիական ճգնաժամի հաղթահարման հեռանկարները: