Չինաստանում 2015թ. բեսթսելլեր գիրք է դարձել Ջոաննա Բեսֆորդի «Խորհրդավոր այգի» (The Secret Garden) նկարազարդումների գիրքը, որը նախատեսված է մեծահասակների համար։ Այս մասին վկայում են Amazon, Dangdang եւ Jingdong օնլայն գրախանութների տվյալները։
China Daily-ի հրապարակած տվյալների համաձայն՝ The Secret Garden-ի նկարազարդումները անցյալ տարի Չինաստանում ամենահաճախ գնվող գիրքն է եղել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Վաճառքի հանվելուց հետո 3 ամսվա ընթացքում վաճառվել է The Secret Garden-ի 1 մլն նմուշ, իսկ 2015թ. ընթացքում դրա վաճառքը գերազանցել է 1.5 մլն օրինակը»,- մեջբերում է թերթը տվյալները։



























