Թուրքիայի 4 նահագներում «զուգահեռ կառույցի» գործով հունվարի 13-ի առավոտյան համաժամանակյա գործողություններ են իրականացվել։
Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝ Ադանայում, Ստամբուլում, Անկարայում եւ Անթալիայում ոստիկանության կողմից գյուլենականների դեմ իրականացված հերթական գործողության ժամանակ ձերբակալվել է 28 ներկա եւ նախկին պաշտոնյա, այդ թվում Ադանայի նախկին փոխքաղաքապետը։
Նշենք, որ Թուրքիայի իշխանությունները Ֆեթհուլլահ Գյուլենի շարժումը ահաբեկչական է հայտարարել։




























