Ցավում եմ, որ Հայաստանի ՄԻՊ Կարեն Անդրեասյանը հրաժարական է տվել: Այդ մասին հունվարի 13-ին Twitter-ի իր էջում գրել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մույժնիեկսը:
Նա Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին նաեւ շնորհակալություն է հայտնել համագործակցության համար եւ նրան հաջողություն է մաղթել:
Հիշեցնենք, որ Հայաստանի ՄԻՊ Կարեն Անդրեասյանը հունվարի 12-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջում հաղորդագրության համաձայն, ՄԻՊ-ը բոլոր գործընկերներին շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար եւ հույս է հայտնել, որ մարդու իրավունքների պաշտպանությունը կմնա հայկական պետության եւ հասարակության առաջնահերթությունը: Հայտարարության մեջ ընդգծվել է նաեւ, որ այդ կապակցությամբ այլ մեկնաբանություններ չեն լինի:




























