Եվրամիության Արեւելյան գործընկերության «Մշակույթ եւ ստեղծարարություն» ծրագիրը Արեւելյան գործընկերության 6 անդամ երկրներից՝ Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Մոլդովայից, Վրաստանից, Ուկրաինայից մշակույթի ոլորտում 50 ներկայացուցիչների ընտրելու հայտեր է ընդունում։

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Հայաստանում Եվրամիության պատվիրակության մամուլի ծառայությունից, «Մշակույթ եւ ստեղծարարություն» ծրագիրը մասնավոր ձեռնարկությունների, պետական մարմինների եւ ստեղծագործական ոլորտներում աշխատող ՀԿ-ների մենեջերների համար ներուժ է ապահովում։

Ծրագրի մասնակցությունն անվճար է։ Հետաքրքրվողները կարող են իրենց ինքնակենսագրությունն ուղարկել մինչեւ 2016թ. հունվարի 15-ը։ Ծրագրին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ։