Բրիտանացի դերասան Ալան Ռիքմանը, որը  հայտնի է «Պինդ ընկույզը», «Դոգմա», «Պարֆյումերը» եւ Հարի Փոթերի մասին ֆիլմերից, մահացել է Լոնդոնում 70 տարեկան հասակում։ Ինչպես հայտնում է The Guardian-ը, դերասանը տառապում էր քաղցկեղից։ Նրա մահը հաստատել են նրա ընտանիքի անդամները։

Ռիքմանը խաղացել է ավելի քան 50 ֆիլմերում։ Նրա նշանակալի դերերից է Ջոան Ռոուլինգի վեպերի էկրանավորումում պրոֆեսոր Սեւերուս Սնեյփի դերը։ «Ռասպուտին» հեռուստաֆիլմի համար դերասանը «Ոսկե գլոբուս» եւ «Էմմի» մրցանակների է արժանացել, փոխանցում է Lenta-ն։