40 մ երկարությամբ Sunseeker 131 զբոսանավը դարձել է Լոնդոնի նավային ցուցադրության տպավորիչ նմուշը։ Ցուցադրության ողջ պատմության ընթացքում սա ամենամեծ նավն է։ Այն ունի 5 հարմարավետ սենյակ, մարմարապատ լոգախցիկ։ Ներսից նավը գրեթե ոչնչով չի տարբերվում շքեղ բնակարանից։ Բացի այդ ուղեւորները կարող են բջջային հավելվածների միջոցով զբոսանավի վրա կառավարել ցանկացած գործընթաց, հայտնում է NTDTV-ն։

Զբոսանավի հածանավային արագությունը 18 կմ/ժ է, սակայն անհրաժեշտության դեպքում այն կարող է ընթանալ 2.5 անգամ ավելի արագ։ Նավի արժեքը 23 մլն ԱՄՆ դոլար է։