Մի կողմից Թուրքիան պառակտվում է կառավարական ուժերի եւ քրդերի միջեւ պայքարից, մյուս կողմից՝ պետության գլխին կախված է իսլամիստական ահաբեկչության սպառնալիքը, որի հետ այդքան երկար խաղեր էր խաղում կառավարությունը: Այդ ամենը տեղի է ունենում պետությունն ըստ իր ցանկության ձեւավորելու Էրդողանի փորձերի ֆոնին, գրում է Tageszeitung գերմանական թերթը:

Էրդողանն արել է ամեն  բան իր իշխանությունն ամրապնդելու համար. կառավարությունը թուլացրել է քրդերի քաղաքական շարժումը եւ նորից պատերազմ է սկսել Քրդական բանվորական կուսակցության դեմ: Նախագահն իրեն այնպես է պահում, ասես միայն ինքը գիտի, թե ինչպես կարգուկանոն հաստատել երկրում: Անվտանգության նոր օրենքները կտրուկ սահմանափակել են ցույցեր կազմակերպելու իրավունքը, ոստիկանությունը գործողությունների լիակատար ազատություն է ստացել, նշում է թերթը:

Խոսքի ազատության շուրջ տիրող վիճակը, որն այդքան «բարձր  է գնահատում» Էրդողանը, օր օրի վատթարանում է, գրում է հեղինակը:

Լրագրողները, որոնք հետաքննություն են անցկացնում Թուրքիայի կողմից սիրիացի ջիհադականներին զենք մատակարարելու դեպքերի կապակցությամբ, լրտեսության մեղադրանքով բանտերում են հայտնվում: Կալանավորվում են քրդական հարցը խաղաղ ճանապարհյով լուծելու  ուղերձը ստորագրած գիտնականները:

Այն, որ ԵՄ-ն միգրացիոն ճգնաժամն ինչ-որ կերպ թեթեւացնելու հույսով ամեն  կերպ «փայփայում է» Թուրքիային, միայն վատթարացնում է երկրում տիրող իրավիճակը եւ բացում Էրդողանի ձեռքերը, փոխանցում է RIA Novosti-ն: