Աֆղանստանի Ջալալաբադ քաղաքում պայթյունի հետեւանքով 11 մարդ է մահացել, եւս 13-ը՝ վիրավորվել, հաղորդում է Pajhwok գործակալությունը։
Պայթյունը որոտացել է տեղի ժամանակով 10.30-ին Նանգանհարի նահանգային խորհրդի անդամ Աբայդուլա Շինվարիի տանը։
Աֆղանական Khaama Press-ը՝ վկայակոչելով ականատեսներին, հայտնել է վիրավորների մասին, որոնց դեպքի վայրից սկսել են դուրս բերել շտապօգնության մեքենաները։
Դեռեւս չճշտված տվյալներով, վիրավորների թվում են Շինվարին, նրա զարմիկ Էսմաթ Շինվարին, որը երկրի խորհրդարանի անդամ է, ինչպես նաեւ նրանց ընտանիքի անդամները, գրում է «Ինտերֆաքսը»։


























