Բեռլինում երեք միգրանտներ բռնաբարել են ռուսալեզու ընտանիքից մի աղջկա։ Ենթադրաբար, միգրանտները Բեռլին են ժամանել Մերձավոր Արեւելքից։
Genosse.su կայքի փոխանցմամբ, 13-ամյա աղջնակը նստել է ավտոբուս եւ հասել S Bahn Mahlsdorf (քաղաքային էլեկտրագնացք) կայարան։ Կայարանի սրահ նա չի հասել, աղջկան գտել են մեկ օր անց՝ փողոցում։
Աղջկա մորաքույրը լրատվամիջոցին հայտնել է, որ Մերձավոր Արեւելքից ժամանած միգրանտը մոտեցել է իր զարմուհուն եւ առաջարկել է հասցնել դպրոց։ Երբ աղջիկը նստել է մեքենան, տեսել է, որ տղամարդը միայնակ չէ։ «Եերխան պատմել է, որ իրեն տարել են մի սենյակ, որտեղ միայն մեկ մահճակալ էր, իսկ գետնին մի ծածկոց էր ընկած։ Նրանք աղջկան նետել են մահճակալի վրա եւ կատարել իրենց սեւ գործը։ Նրանք երեքով են եղել»,-հայտնել է աղջկա մորաքույրը՝ հավելելով, որ 30 ժամ անց նրանք աղջկան ծեծված ու բռնաբարված վիճակում փողոց են նետել, հաղորդում է Lenta-ն։
Զոհերի հարազատների խոսքով, ոստիկանությունը հրաժրվում է որոնել հանցագործներին։ Աղջկա քեռին պնդում է, որ երեխային 3 ժամ հարցաքննել են առանց ծնողների եւ սոցիալական ծառայության աշխատակցի, իսկ հետո քրեական գործ չեն հարուցել։


























