Արեւմտյան Եվրոպայի երկրների փորձն ապացուցում է, որ մահմեդական համայնքների ինտեգրումը գրեթե անհնար է: Այս մասին Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հայտարարել է Պրահայի Blesk պարբերականի հեռուստաբաժնին տված հարցազրույցում:
Նրա խոսքով, վերջին շրջանի իրադարձությունները եւս մեկ անգամ ցույց տվեցին, որ մահմեդական համայնքները չեն ինտեգրվում եվրոպական հանրությանը:
Չեխիայի ղեկավարը նշել է նաեւ, որ յուրաքաչյուր ժողովրդի ներկայացուցիչներ այլ երկրներ են տանում իրենց փորձը, մշակույթը, բայց նոր վայրում նրանք պետք է հարմարվեն տեղի սովորույթներին եւ մշակույթին: «Բնականաբար, ինտեգրումը հնարավոր է այն մշակույթների դեպքում, որոնք նման են»,- հավելել է Զեմանը:
ՌԻԱ Նովոստիի փոխանմամբ, որպես հաջող ինտեգրման օրինակ նա նշել է Չեխիայի բազմահազարանոց վիետնամական եւ ուկրաինական համայնքները:



























