Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում Իտալիայի դեսպանության տարածքում պայթյուն է որոտացել:

Աֆղանական TOLO News հեռուստաալիքի Twitter-ի էջից տեղեկանում ենք, որ պայթյունը կարող էր տեղի ունենալ դեսպանության տարածքի վրա հրթիռի ընկնելու հետեւանքով:

«Նախնական տեղեկություններով, օտարերկրյա դիվանագիտական առաքելության տարածքի վրա հրթիռ է ընկել: Դեպքի վայր են ժամանել հրշեջ ծառայության եւ ուժային կառույցների ներկայացուցիչներ»,- ասված է հաղորդագրությունում:

Ըստ Gazeta.ru-ի, պայթյունի հետեւանքով տուժել է դեսպանության անվտանգության պահպանության աշխատակիցը: Զոհերի մասին տեղեկություններ չկան: